Տիգրան Հարությունյանը՝ կրկնակի մրցանակակիր միջազգային մրցույթում
- 6 days ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ գալարափողահար Տիգրան Հարությունյանը մասնակցել է Schubert International Music մրցույթին և արժանացել է՝ Ոսկե մրցանակի Young Artist անվանակարգում (14–17 տարեկաններ), ինչպես նաև արժանացել է հատուկ մրցանակի՝ Schubert Outstanding Musicality Special Award, որը շնորհվում է երաժիշտներին բացառիկ երաժշտական զգայունության, արտահայտչականության և Ֆրանց Շուբերտի արվեստի ոգուն համահունչ կատարողական մտածողության համար։
Հպարտությամբ շնորհավորում ենք մեր Տիգրանին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ։
Նշենք, որ Տիգրանը սովորում է Պ․Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում, ուսուցիչ՝ Յաշա Իսրայելեվիչ։










Comments