Պատանի երաժիշտների շրջայցը՝ Մատենադարանում
- Aug 12
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ ծանոթանալու հայ մշակութային ժառանգության անգին գոհարներին։ Մատենադարանն այսօր աշխարհի ամենամեծ և հարստագույն ձեռագրատներից է, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Շրջայցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան տեսնելու հնագույն ձեռագրեր, ձեռագիր մատյաններ և արժեքավոր պատմական փաստաթղթեր, որոնք պահպանում են հայ ժողովրդի բազմադարյա պատմությունն ու գիտական, գեղարվեստական և հոգևոր հարստությունը։ Թանգարանային շրջայցը հարստացրեց պատանի երաժիշտների գիտելիքները և էլ ավելի խորացրեց նրանց կապը հայ ժողովրդի բազմադարյա պատմության ու մշակույթի հետ՝ հիշեցնելով, որ արվեստը և գիտությունը քայլում են կողք կողքի։




































































































Comments