top of page

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

  • Aug 19
  • 1 min read

Updated: Sep 9


ree

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այս այցը հնարավորություն էր ծանոթանալու Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության հարուստ ժառանգությանը և զգալու այն հոգևոր ուժը, որից սկիզբ է առնում մեր երաժշտության ու ինքնության հավերժական շունչը։


Պատանի երաժիշտները խորությամբ ծանոթացան Կոմիտասի կենսագրությանը, նրա անցած ճանապարհին և այն ժամանակաշրջանին, որի մեջ ձևավորվեց մեծանուն վարպետի ստեղծագործական ու գիտական միտքը։

Երիտասարդները տեսան Կոմիտասի ձեռագրերը, անձնական իրերը, ծանթացան նրա բանահավաքչական գործունեության կարևոր էջերին և հոգևոր երաժշտությանը նվիրված արժեքավոր ուսումնասիրություններին։

Այս այցը պատանի երաժիշտների համար դարձավ արժեքավոր փորձառություն՝ խորացնելով կապը ազգային մշակույթի և ինքնության հետ։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page