Հոբոյահար Հայկ Հեքեքյանը՝ Գրան Պրի մրցանակակիր
- Oct 8
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, հոբոյահար Հայկ Հեքեքյանը Saint-Saëns-ի երաժշտական միջազգային մրցույթում նվաճել է Գրան Պրի՝ Մեծ Մրցանակ։
Saint-Saëns միջազգային երաժշտական մրցույթը WOMCO միջազգային մրցույթների կազմակերպության (World Online Music Competitions Organization) անդամ է։ Մրցույթը գործում է արդեն մի քանի տարի՝ լինելով համաշխարհային հարթակ, որտեղ ներկայացվում են տարբեր գործիքային և վոկալ անվանակարգեր։ Մրցույթում սահմանված են մի քանի մրցանակային աստիճաններ՝ բրոնզ, արծաթ, ոսկի, պլատին, իսկ առավելագույնը՝ Grand Prize (Մեծ Մրցանակ), շնորհվում է 97–100 միավոր ստացած մասնակցին։
Հայկն այժմ ուսանում է Գերմանիայում՝ Քյոլնի Երաժշտության և Պարի բարձրագույն համալսարանում՝ Քրիստիան Վետցելի դասարանում։ Հայաստանում երաժշտական մասնագիտական կրթությունը ստացել է Հարություն Շախկյանի ղեկավարությամբ։
Շնորհավորում ենք մեր շնորհալի Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:












Comments