top of page

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարան

  • Jul 25
  • 1 min read

Updated: Aug 13


ree

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները օրերս այցելել էին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, որը համարվում է մշակույթի և արվեստի յուրօրինակ կենտրոն։


Այցի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի շուրջ 12,000 ցուցանմուշներից մի մասը՝ փայտե, մետաղե, քարե քանդակներ, կերամիկա, գորգեր ու կարպետներ, ինչպես նաև ճանաչեցին այն վարպետների գործերը, որոնք պահպանում և փոխանցում են մեր ժողովրդի արվեստն ու ինքնությունը։


Թանգարանը կրում է հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչ Հովհաննես Շարամբեյանի անունը, ում ջանքերով հնարավոր դարձավ ոչ միայն մշակութային ժառանգության հավաքագրումը, այլև դրա հանրայնացումն ու զարգացումը։ Թանգարանային այս շրջայցը դարձավ մշակութային ճանաչողության ու ներշնչման կարևոր աղբյուր՝ վերաիմաստավորելու ազգային արվեստի արժեքն ու նրա շարունակական ներկայությունը մեր առօրյայում։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page