top of page

Հիմնադրամի պատանի երաժիշտները ներկայացրեցին Հայաստանը Վ. Սպիվակովի XXII միջազգային փառատոնին

  • 6 days ago
  • 2 min read
ree

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հոկտեմբերի 1-ից 10-ը մեծ հաջողությամբ մասնակցեցին Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» XXII միջազգային փառատոնին՝ բարձր մակարդակով ներկայացնելով Հայաստանը և արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Էդգար Մխիթարյանը հանդես եկավ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ս․ Ռախմանինովի համերգասրահում և կատարեց Ս․ Ռախմանինովի Էտյուդ-պատկեր դո մինոր, թիվ 1, երկ. 39 ստեղծագործությունը։ Դաշնակահար Էլեն Խաչիկյան հանդես եկավ Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահում և ներկայացրեց Ջ. Ռոսսինի - Գ. Գինզբուրգ Ֆանտազիա «Սևիլյան սափրիչ» օպերայի կավատինայի թեմայով: Ֆլեյտահար Ալեք Սահակյանը նույնպես հանդես եկավ Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահում և ներկայացրեց Սոլո նյութ Տելեման Ֆանտազիա 2 գործը: Ջութակահար Մարիամ Սմբատյանը ելույթ ունեցավ Ամենասուրբ Կույս Մարիամի հռոմեակաթոլիկ տաճարում և կատարեց Էժեն Իզայի Սոնատ թիվ 2 մենանվագ ջութակի համար, 1-ին և 4-րդ մասերը: Շեփորահար Արտյոմ Ավետիսյանը նույնպես ելույթ ունեցավ Ամենասուրբ Կույս Մարիամի հռոմեակաթոլիկ տաճարում՝ նվագակցությամբ Եկատերինա Տաբակովայի (երգեհոն), և ներկայացրեց Յ․Ս․Բախ Պրելյուդ b-moll N22, տետր 1, լավ տեմպերացված կլավիր ստեղծագործությունը։




Բացի կենդանի համերգներից, փառատոնի շրջանակում Հիմնադրամի պատանի երաժիշտները ոմանք հանդես եկան նաև առցանց համերգային ելույթներում: Հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Արաքս Աշճյանը ներկայացրեց  Ս․ Ռախմանինովի Էտյուդ-պատկեր, թիվ 5, երկ. 39 ստեղծագործությունը: Սաքսոֆոահար Դավիթ Հակոբյանը կատարեց Ռ.Մոլինելլի 4 պատկեր Նյու Յորքի կյանքից, երկրորդ մաս / Ակումբային Տանգո, Ալինա Հակոբյանի նվագակցությմաբ: Դաշնակահար Մարկ Մինասյանը կատարեց Պյոտր Չայկովսկի (Պլետնյովի մեկնաբանությունը դաշնամուրի համար) Քայլերթ «Մարդուկ-Ջարդուկը» բալետից, իսկ ջութակահար Արփի Արաբյանը ներկայացրեց Ա.Վիետան - Կոնցերտ N5, օպ.37, լյա մինոր, առաջին սոլո ստեղծագործությունը: Ջութակահար Անահիտ Խիզանցյանը կատարեց Ա.Վիետան Տարանտելլա օպ. 22, N 5 ստեղծագործությունը, ում նվագակեցեց Զառա Երզինկյանը, իսկ դաշնակահար Մարի Դանիելյանը կատարեց Առնո Բաբաջանյան «Կապրիչիո»: 


Այս փառատոնը պատանի երաժիշտների համար դարձավ ոգեշնչման և մասնագիտական աճի հերթական հնարավորությունը. փառատոնը նրանց թույլ տվեց կատարելագործել երաժշտական վարպետությունը, հաստատել միջմշակութային կապեր, ծանոթանալ միջազգային երաժշտական միջավայրին և պատվով ներկայացնել Հայաստանը՝ ընդգծելով «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների տարիների շարունակական և արդյունավետ համագործակցությունը։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page