Հիմնադրամի պատանի երաժիշտները ներկա գտնվեցին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին
- 4 days ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվեցին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր համերգին՝ մասնակցելով դասական երաժշտության կարևորագույն իրադարձություններից մեկին։
Բացման արարողության ընթացքում հնչեցին Խաչատրյանի ամենասիրված ստեղծագործությունները՝ նշանավորելով մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը և ազդարարելով մրցույթի մեկնարկը, որը այս տարի անցկացվում է դիրիժորություն մասնագիտական կարգում։ Մենակատար՝ Նին Ֆեն (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Comments