Հիմնադրամի պատանի երաժիշտները ներկա գտնվեցին «Արմենիա» փառատոնի բացման համերգին
- Oct 8
- 1 min read

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման համերգին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները նույնպես ներկա գտնվեցին և վայելեցին բացառիկ երաժշտական երեկոն:
Համերգը նշանավորում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի մեկնարկը, և երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ջութակահար Դարիուս Պրոյսի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, ինչպես նաև անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Մենակատար՝ Դարիուս Պրոյս (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան












































Comments