top of page

Հիմնադրամի պատանի երաժիշտները հանդես եկան «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում

  • Aug 4
  • 1 min read

Updated: Aug 5

ree

Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան համերգը՝ երիտասարդական ուժեղ էներգիայով ու դասական երաժշտության բարձր կատարողականությամբ: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ երեկոյի մենակատարն էր շեփորահար Սերգեյ Նակարյակովը, ով համաշխարհային ճանաչում ունի որպես իր սերնդի ամենավառ երաժիշտներից մեկը։


Նվագախմբի կազմում ելույթ ունեցան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու երիտասարդ երաժիշտները՝ թավջութակահարներ Նարեկ Առաքելյանը և Վահե Դանիելյանը, ինչպես նաև գալարափողահարներ Տիգրան Հարությունյանն ու Մարտին Արշակյանը։


Երեկոյի ընթացքում հնչեցին Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտ թիվ 1-ը, Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը՝ լյա բեմոլ մաժորում, և Անտոնին Դվորժակի Սիմֆոնիա թիվ 9-ը՝ «Նոր աշխարհից»։


Նվագախմբում հանդես գալը պատանի երաժիշտների համար միաժամանակ մեծ պատիվ է, պատասխանատվություն և առաջընթացի մեծ հնարավորություն: Այս համերգը նախորդեց նվագախմբի սպասվող հյուրախաղերին Գերմանիայում. «Երևան» երիտասարդական նվագախումբը հանդես կգա Բեռլինի աշխարհահռչակ Konzerthaus Berlin համերգասրահում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային երաժշտարվեստը միջազգային բարձր բեմում։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համար սա ևս մեկ կարևոր առիթ էր հպարտանալու իր երիտասարդ կրթաթոշակառուներով, ովքեր արդեն այսօր իրենց տեղն են գտնում միջազգային երաժշտական կյանքում։ Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից: Համերգի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը:




Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page