top of page

Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դաշնակահարների մասնակցությամբ

  • 1 day ago
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 18-ին Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, կայացավ իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը, որի ընթացքում բեմում ելույթներով հանդես եկան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու դաշնակահարները։


Մեր պատանի երաժիշտների համար կարևոր մասնագիտական փորձառություն էր ելույթ ունենալ միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարի մենահամերգի շրջանակում։ Համերգի ընթացքում հնչեցին Շոպենի, Շումանի, Բրամսի, Լիստի և Բերգի դաշնամուրային ստեղծագործությունները։ Համերգին նախորդող օրերին Անտոնիո դի Կրիստոֆանոն երեք օր շարունակ վարպետության դասեր էր անցկացրել հիմնադրամի դաշնակահարների համար՝ փոխանցելով արժեքավոր գործնական խորհուրդներ և կատարողական փորձ։


Այս համերգն ու վարպետության դասերը ևս մեկ կարևոր քայլ էին մեր պատանի երաժիշտների մասնագիտական աճի և միջազգային փորձի ճանապարհին։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page