top of page

Հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին

  • 1 day ago
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի Միջազգային Երաժշտության Տանը կայացավ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգը՝ երիտասարդ տաղանդների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հանդես եկան «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Միխայիլ Բուտի ղեկավարությամբ։ Նրանց կատարումները հանդիսատեսի կողմից ընդունվեցին ջերմ ընդունելությամբ։



Դաշնակահար Մարիա Ներսիսյանը ներկայացրեց Վ. Ա. Մոցարտի Կոնցերտ թիվ 20-ի առաջին մասը,սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը՝ Պ. Իտուրալդեի «Հունական սյուիտը»,իսկ կլարնետահար Արսեն Բալայանը՝ Ջ. Գերշվինի և Մ. Մանկանի «Ամերիկացին Փարիզում» բալետից Բլյուզը (Վ. Վարդանյանի փոխադրությամբ)։

«Մեր գալա-համերգները արդեն դարձել են իրական երաժշտական տոն, որի մասնակցությունը մեր պատանի կատարողների համար մեծ փորձ է։ Հիմնադրամի երկարամյա գործընկերն է Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր հիմնադրամի գլխավոր նպատակն է եղել ստեղծել մի հարթակ, որը կօգնի մեր երեխաներին մասնագիտական կայացման ճանապարհին և միաժամանակ կդառնա կամուրջ՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։Մենք ձգտում ենք խթանել նրանց համագործակցությունը, ստեղծագործական աճը և Հայաստանի հետ կապի ամրապնդումը, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս ապրող երեխաները միշտ պահպանեն իրենց կապը պատմական հայրենիքի հետ», — իր խոսքում նշել է «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի նախագահ Արաքսիա Մուշեղյանը։
Հիմնադրամի նախագահ Հասմիկ Չախմախչյանի խոսքով․«Երեխաները մեր ապագան են։ Նրանց դաստիարակությունից, բազմակողմանի զարգացումից և կրթությունից է կախված, թե վաղը ինչ մակարդակով կներկայացվի Հայաստանի մշակույթը աշխարհում։ Ահա թե ինչու մենք ամեն կերպ աջակցում ենք նրանց մասնագիտական ձևավորմանը և ներդրում անում նրանց զարգացման մեջ»։

«Արտիս Ֆուտուրա»-ն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մշակութային նախագծերի գործընկերն է, որի հետ միասին ձևավորում ենք երիտասարդ երաժիշտների աճի և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page