Հիմնադրամի երիտասարդ երաժիշտները մասնակցեցին Յուրի Բաշմետի միջազգային փառատոնին
- Sep 2
- 1 min read

Օգոստոսի 22-24-ը Մոսկվայում անցկացվեց Աշխարհի երիտասարդական նվագախմբերի III միջազգային փառատոնը՝ աշխարհահռչակ դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ։ Երաժշտական այս նշանակալի միջոցառմանը մասնակցեցին նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները, որոնք հնարավորություն ունեցան հանդես գալու միջազգային բեմում և կիսելու իրենց տաղանդը տարբեր երկրներից ժամանած երտասարդ երաժիշտների հետ։ Հիմնադրամից Հայաստանը ներկայացրեցին՝ Օվսաննա Հարությունյան (ջութակ), Նարեկ Առաքելյան (թավջութակ), Ինգա Հովհաննիսյան (ջութակ), Տիգրան Հարությունյան (գալարափող), Վահե Դանիելյան (թավջութակ), Մարտին Արշակյան (գալարափող):
Համերգը անցավ բարձր մակարդակով՝ վառ արտացոլելով հայ տաղանդավոր պատանիների մասնագիտական պատրաստվածությունը։ Երիտասարդ երաժիշտները բացառիկ փորձառություն ձեռք բերեցին. նվագախմբային համատեղ աշխատանքը նրանց հնարավորություն տվեց ավելի խոր ընկալել խմբային կատարումների նրբությունները, փոխանակվել միջազգային մշակութային փորձառություններով և գտնվել հիշարժան երաժշտական միջավայրում։
Այս փառատոնը դարձավ յուրահատուկ հնարավորություն՝ տեսնելու, սովորելու և ձեռք բերելու արժեքավոր փորձ, ինչպես նաև հանդիսացավ մշակութային ու ստեղծագործական հարթակ՝ նոր ծանոթություններով և ստեղծագործական բացահայտումներով։
Լուսանկարները՝ Ալեքսեյ Մոլչանովսկի
































































Comments