Հանդիպում-լսումներ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ
- 4 days ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ջութակահարները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցել հանդիպում-լսումների աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու իրենց կատարողականությունը, այլև ստանալու արժեքավոր, մասնագիտական խորհուրդներ մեր ժամանակի ամենափայլուն վիրտուոզներից մեկից։
Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպումը մեր երիտասարդ ջութակահարների համար դարձավ մեծ ներշնչանք՝ խթանելով նրանց կատարելագործվել և նոր աչքերով նայել սեփական երաժշտական ճանապարհին։ Այս հանդիպումը ևս մեկ հիշեցում էր այն մասին, թե որքան կարևոր է ճիշտ ուղղորդումը, որ մեր պատանիները ստանում են իրենց սիրելի գործի իսկական վարպետներից։
Շնորհակալ ենք Սերգեյ Խաչտարյանին իր ժամանակի և նվիրումի համար:
































































Comments