top of page

«Հայ Վիրտուոզներ» 2026թ. կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուներն ու մասնակիցներն ընտրված են

  • 6 days ago
  • 3 min read

Սիրով տեղեկացնում ենք, որ ամփոփվել և հաջողությամբ ավարտվել են «Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցների փուլերը։ Այս տարի ևս ծրագրին դիմել էին տաղանդավոր պատանի երաժիշտներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից՝ իրենց երաժշտական ճանապարհը շարունակելու, կրթվելու, զարգանալու և նոր հնարավորություններ ձեռք բերելու մեծ ձգտումով։


Մրցույթին դիմած դիմորդների կատարումները լսել և գնահատել է միջազգային ժյուրիի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ․ լարային գործիքներ՝ Էվելինա Բիելարչիկ (Լեհաստան/Իսպանիա), Ջորջե Թուդորաքե (Միացյալ Թագավորություն), փողային և փայտափողային գործիքներ՝ Ալբերտ Մորա (Իսպանիա), Իրենե Մարտինես (Իսպանիա), Նուրի Գուարնաշելլի (Արգենտինա), հարվածային գործիքներ՝ Ինյակի Կուենկա (Իսպանիա), դաշնամուր՝ Սոֆյա Ռայչենկո (Ուկրաինա), Յերոն Ռիմսդեյկ (Նիդերլանդներ)։


2026թ․-ի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրում ընտրվել են 51 պատանի երաժիշտ Երևանից և Հայաստանի մարզերից՝ 26 կրթաթոշակառու և 25 մասնակից։


Կրթաթոշակառուներ․

Հայկ Ջուլհակյան (14 տ․, դաշնամուր), Մարկ Մինասյան (14 տ․, դաշնամուր), Մարիա Ներսիսյան (16 տ․, դաշնամուր), Դավիթ Բաբայան (16 տ․, ջութակ), Վահե Գյուլամբարյան (15 տ․, ջութակ), Անի Մելիքյան (17 տ․, ջութակ), Մարիամ Սմբատյան (15 տ․, ջութակ), Աշխեն Ավանեսյան (14 տ․, ալտ), Արեն Թոփլաղալցյան (13 տ․, թավջութակ), Եվա Ներսիսյան (10 տ․, ֆլեյտա), Էդուարդ Սարգսյան (15 տ․, ֆլեյտա), Անի Սեդոյան (15 տ․, ֆլեյտա), Աշոտ Ամիրբեկյան (16 տ․, կլարնետ), Արշավիր Գասպարյան (13 տ․, կլարնետ), Վահան Քոչարյան (16 տ․, հոբոյ), Համլետ Էմինյան (15 տ․, ֆագոտ), Արտյոմ Ավետիսյան (14 տ․, շեփոր), Հայկ Ենոքյան (14 տ․, շեփոր), Գևորգ Գևորգյան (14 տ․, տրոմբոն), Դավիթ Կուլախսզյան (15 տ․, տրոմբոն), Կարինե Առաքելյան (15 տ․, սաքսոֆոն), Միքայել Հարությունյան (14 տ․, սաքսոֆոն), Դավիթ Պարսամյան (13 տ․, սաքսոֆոն), Դավիթ Բաբայան (12 տ․, հարվածային գործիքներ), Աշոտ Մարգարյան (16 տ․, հարվածային գործիքներ), Սոս Վարդանյան (14 տ․, հարվածային գործիքներ):


Մասնակիցներ․

Մհեր Խաչատրյան (16 տ․, դաշնամուր), Դանիել Միքաելյան (12 տ․, դաշնամուր), Արտաշես Մոսիկյան (15 տ․, դաշնամուր), Հայկ Մուրաջյան (15 տ․, դաշնամուր), Մարի Պապիկյան (16 տ․, դաշնամուր), Էդուարդ Սիմոնյան (13 տ․, դաշնամուր), Լևոն Վասիլյան (14 տ․, դաշնամուր), Ադրիանա Եսայան (13 տ․, դաշնամուր), Արփի Արաբյան (13 տ․, ջութակ), Անահիտ Խիզանցյան (14 տ․, ջութակ), Տիգրան Մկրտչյան (10 տ․, ջութակ), Ինեսսա Շկարբանենկո (14 տ․, ջութակ), Նարեկ Առաքելյան (15 տ․, թավջութակ), Ալլա Այվազյան (15 տ․, թավջութակ), Մարիա Հակոբյան (16 տ․, թավջութակ), Էդուարդ Կարասեֆերյան (11 տ․, թավջութակ), Նատալի Բասմաջի (16 տ․, ֆլեյտա), Քրիստինա Մելիք-Շահնազարովա (10 տ․, ֆլեյտա), Ալեք Սահակյան (13 տ․, ֆլեյտա), Հայկազ Ղազարյան (16 տ․, կլարնետ), Դավիթ Մովսիսյան (14 տ․, շեփոր), Արման Մկրտչյան (15 տ․, տրոմբոն), Մեսրոպ Մնացականյան (15 տ․, տրոմբոն), Գոռ Գրիգորյան (10 տ․, սաքսոֆոն), Դավիթ Գասպարյան (12 տ․, հարվածային գործիքներ):


«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագիրը երիտասարդ երաժիշտների համար ստեղծում է բացառիկ միջավայր, որտեղ տաղանդը, կրթությունը և արվեստի հանդեպ սերը միավորվում են՝ ձևավորելով նոր սերնդի երիտասարդ երաժիշտների մասնագիտական և ստեղծագործական ճանապարհը։


Մշակված բազմակողմանի ծրագիրը պատանի երաժիշտներին ընձեռում է բարձրակարգ մասնագիտական աջակցություն, արժեքավոր գիտելիքներ, միջազգային փորձ և զարգացման լայն հնարավորություններ։ Ծրագրի շրջանակում պատանի երաժիշտները հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, համերգների, կրթական և մշակութային նախաձեռնությունների, արտերկրյա կրթական ծրագրերի, ինչպես նաև ձեռք բերելու կարևոր բեմական փորձ և մասնագիտական շփումներ։


Այս տարիների ընթացքում ծրագիրը դարձել է կարևոր հարթակ բազմաթիվ երիտասարդ երաժիշտների համար՝ օգնելով նրանց կատարելագործվել, բացահայտել իրենց ներուժը և վստահ քայլերով մուտք գործել դասական երաժշտության մեծ աշխարհ։


Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր տաղանդավոր պատանիներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, երաժշտական դպրոցներին և նվագակցողներին՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած վստահության, մեծ հետաքրքրության և երիտասարդ սերնդի կրթության ու զարգացման գործում ունեցած կարևոր դերի համար։

Շնորհավորում ենք «Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի բոլոր կրթաթոշակառուներին և մասնակիցներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց, ստեղծագործական վերելքներ, նվիրում, հաստատակամություն և նորանոր հաջողություններ։


Մրցույթին մասնակցած մյուս պատանի երաժիշտներին մաղթում ենք հաջողություններ և վստահ ենք, որ առաջիկայում նրանց ևս սպասում են նոր հնարավորություններ և երաժշտական հաղթանակներ։

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page