top of page

«Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

  • Jan 21
  • 2 min read

Updated: Feb 10

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը պաշտոնապես մեկնարկում է «Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթը։ Սա բացառիկ հնարավորություն է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների/քոլեջների 10–16 տարեկան հայ պատանի երաժիշտներին՝ զարգանալու, կրթվելու և քայլ առ քայլ մոտենալու իրենց մեծ երազանքներին։


Ծրագրի նպատակները


«Հայ Վիրտուոզներ» համապարփակ ծրագիրը միավորում է հիմնադրամի երեք առանցքային նախագծերը։ Ծրագրի շրջանակում պատանի երաժիշտների համար ստեղծվում է ամբողջական կրթական և մշակութային միջավայր։ Այստեղ նրանց տրամադրվում են մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ։


Ծրագրին կարող են դիմել պատանի երաժիշտները հետևյալ գործիքների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր, տավիղ և սաքսոֆոն։


«Վիրտուոզներ բանաձևը» նախագիծ


Ծրագրի «Վիրտուոզներ բանաձևը» նախագիծն ուղղված է մասնագիտական և կրթական ամուր հիմքի ձևավորմանը։ Այս նախագծի շրջանակում մասնակիցները ունենում են անհատական վարպետության դասերի՝ միջազգային լավագույն երաժիշտների հետ։ Նրանք սովորում են օտար լեզուներ՝ միջազգային կրթական և բեմական միջավայրում վստահ հանդես գալու համար։ Մասնակիցները նաև ստանում են կրթաթոշակ՝ իրենց շարունակական զարգացման ճանապարհին։


«Վիրտուոզների ապագան» նախագիծ


Ծրագրի «Վիրտուոզների ապագան» նախագիծը կենտրոնացած է բեմական փորձի և մասնագիտական ինքնադրսևորման վրա։ Այս նախագծի շրջանակում պատանի երաժիշտները հանդես են գալիս համերգային ելույթներով։ Նրանք մեկնում են կրթական ուղևորությունների արտերկիր՝ ձեռք բերելու միջազգային փորձ և ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։


«Վիրտուոզների ժառանգությունը» նախագիծ


Ծրագրի «Վիրտուոզների ժառանգությունը» նախագիծը նպատակ ունի ձևավորել մշակութային մտածողություն և ամրապնդել կապը մշակութային արժեքների հետ։ Այս նախագծի շրջանակում կազմակերպվում են թանգարանային այցեր և այցելություններ համերգներ։ Սա օգնում է պատանիներին խորացնել արվեստի ընկալումը և ճանաչել մշակութային ժառանգությունը։


Համակողմանի աջակցություն


Այս երեք նախագծերը միասին կազմում են «Հայ Վիրտուոզներ» ծրագիրը՝ ապահովելով պատանի երաժիշտների համար համակողմանի աջակցություն, զարգացում և ներգրավվածություն կրթական, բեմական և մշակութային գործընթացներում։


Դիմելու կարգ


Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 11-ը։ Դիմելու կարգին ծանոթանալու և մրցույթին մասնակցելու համար սեղմեք այս կոճակը՝


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page