top of page

Կրթաթոշակառու Մարի Հակոբյանը հանդես եկավ Վիեննայի լեգենդար Musikverein համերգասրահում

  • Oct 13
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 6-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Մարի Հակոբյանը համերգային ելույթ ունեցավ Վիեննայի լեգենդար Musikverein համերգասրահի Ոսկե դահլիճում՝ ընդգծելով հայ երիտասարդ տաղանդների բարձր արվեստը միջազգային բեմերում։


Համերգը ղեկավարում էր նշանավոր դիրիժոր Ալոիս Գլասսները՝ Սավարիա սիմֆոնիկ նվագախմբի և Վեբերն կամերային երգչախմբի ուղեկցությամբ, իսկ սոպրանոյով հանդես եկավ Յուրի Պարկը։ Համերգին Մարին կատարել է Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները»:


Մարիի ելույթը դարձավ կենդանի վկայություն այն բանի, թե ինչպես հայ երիտասարդ երաժիշտները կարող են բարձրացնել Հայաստանի անունը միջազգային հարթակներում՝ իրենց տաղանդով, նվիրվածությամբ և արվեստի հանդեպ սիրով։ Այս ելույթը հիմնադրամի համար ևս մեծ պատիվ դարձավ՝ աջակցելու մեր երիտասարդ տաղանդների միջազգային ճանաչմանը։ Համերգը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում և նոր ոգեշնչում հանդիսացավ հայ համայնքի համար։ Շնորհավորում ենք մեր սիրելի Մարիին այս բացառիկ հաջողության համար։ Թող յուրաքանչյուր նոր ելույթ բացի նոր հորիզոններ և նոր ստեղծագործական նվաճումներ: Քո տաղանդը ու նվիրվածությունը շարունակում են ոգեշնչել բոլոր հայ երիտասարդ երաժիշտներին:


Լուսանկարները՝ Peter Adamik Fotografie @classipix




Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page