Կրթաթոշակառու Էվա Գալստյանը արժանացել է Հատուկ մրցանակի
- Apr 19, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը Armenian Prof Music Fest հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնի «Փողային նվագարաններ» անվանակարգում արժանացել է «Հատուկ» մրցանակի՝ փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար։

Նշենք, որ էվա Գալստյանը սովորում է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Հայկ Տեր-Մարգարյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Էվային ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։


Comments