top of page

«Երևան» նվագախումբը ներկայացրեց Հայաստանը «Konzerthaus Berlin»-ի բեմում՝ «Young Euro Classic 2025» հեղինակավոր փառատոնին

  • Aug 5
  • 1 min read
ree

Օգոստոսի 2-ին Հայաստանի պատանի երաժիշտները՝ «Երևան» նվագախմբի կազմում, փայլեցին Գերմանիայի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում՝ «Young Euro Classic 2025» հեղինակավոր փառատոնի շրջանակում: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ երեկոյի մենակատարն էր հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակովը։


Նվագախմբի կազմում ելույթ ունեցան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու երիտասարդ երաժիշտները՝ թավջութակահարներ Նարեկ Առաքելյանը և Վահե Դանիելյանը, ինչպես նաև գալարափողահարներ Տիգրան Հարությունյանն ու Մարտին Արշակյանը։ Հիմնադրամի համար մեծ հպարտություն է տեսնել մեր կրթաթոշակառուների միջազգային հաջողություններն ու ձեռքբերումներով լի ճանապարհը, որ նրանք անցնում են շնորհիվ տաղանդի, աշխատասիրության ու հետևողականության։ Բեռլինյան համերգը մեկ անգամ ևս հաստատեց այն մեծ նպատակը, որի շուրջ համախմբվել է մեր հիմնադրամը. բացել աշխարհի դռները երիտասարդ հայ տաղանդների առաջ, աջակցել նրանց կրթական ու ստեղծագործական ուղուն և դարձնել նրանց հպարտության աղբյուր։


Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից: Համերգի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը:


Լուսանկարները՝  Երևանի քաղաքապետարանի էջից:





Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page