ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

24 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը «Մետաքսե մեծ ճանապարհ. Մշակույթների երկխոսություն» Եվրասիական միջազգային փառատոնում դարձել է I կարգի դափնեկիր:

 Սվետլանա Հակոբյանը դարձել է դափնեկիր «Ֆորտեպիանո» անվանակարգում:


«Մետաքսե մեծ ճանապարհ. Մշակույթների երկխոսություն» Եվրասիական միջազգային փառատոնի նպատակն է աջակցել Մետաքսե ճանապարհի երկրների միջև մշակութային փորձի փոխանակմանը:


Նշենք, որ Սվետլանա Հակոբյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։