ՖԼԵՅՏԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋԱԶՄԻՆ ՉՈՅԻ ՀԵՏ

02 Նոյեմբերի 2023

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Ջազմին Չոյը:

Նոյեմբերի 4-ին ժամը 13։30-14:30 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Ջազմին Չոյը:


Վարպետության դասերը բաց են բոլոր երաժշտական և արվեստի դպրոցների ֆլեյտահար սաների համար՝ որպես պասիվ ունկնդիր:

_ _


Ժազմին Չոյը համարվում է «Ֆլեյտայի թագուհի», նա մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, որը հայտնի է իր վիրտուոզությամբ և նուրբ երաժշտությամբ: Նա ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում տարբեր ժանրերում՝ դասական սոլո, կամերային և նվագախմբայինից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ:


Չոյը որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի սիմֆոնիկ, Զալցբուրգի Մոցարտեումի, Ֆիլադելֆիայի նվագախմբի, Ցինցինատիի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Բեռլինի սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով ելույթ է ունեցել Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Մյունխենում, Ժնևում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սեուլում և Հոնկոնգում