ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

11 Հոկտեմբերի 2023

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Արտյոմ Ավետիսյանը մասնակցել է «Փողային Օլիմպ» փողային գործիքների կատարողների IV միջազգային ինտերնետային մրցույթին (Վորոնեժ, Ռուսաստան) և դարձել առաջին կարգի դափնեկիր:


Նշենք, որ Արտյոմ Ավետիսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Դավիդ Օնիպչենկոյի դասարանում:


Շնորհավորում ենք մեր շնորհալի Արտյոմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ: