Team Telecom Armenia-ն դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Երազանքի գործընկեր»-ը

10 Հոկտեմբերի 2023

Team Telecom Armenia-ն դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Երազանքի գործընկեր»-ը

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ուրախ է հայտարարել նոր և կարևոր համագործակցության մասին Team Telecom Armenia-ի հետ: Դառնալով Հիմնադրամի «Երազանքի գործընկեր»-ը՝ Team Telecom Armenia-ն առատաձեռն նվիրաբերություն է կատարել Հիմնադրամի առաքելությանն աջակցելու համար:


Այս համագործակցությունն ընդգծում է կազմակերպությունների համատեղ նպատակը. այն է՝ հզորացնելու հայկական մշակույթը, Հայաստանի երաժշտական տաղանդների հաջորդ սերունդը և տրամադրել ռեսուրսներ և հնարավորություններ պատանի տաղանդներին, որոնք վաղը համաշխարհային բեմերում փայլելու և Հայաստանն աշխարհին ներկայացնելու մեծ ներուժ ունեն:


Այս ներդրումը կարևոր նշանակություն կունենա Հիմնադրամի կրթական ծրագրի իրգործման համար, որի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար ապահովվում են վարպետության դասեր, բեմական փորձ, համերգային եւ թանգարանային այցեր, օտար լեզվի դասընթացներ եւ կրթաթոշակ:


Մեր երախտագիտությունն ենք հայտնում Team Telecom Armenia-ին՝ Հիմնադրամի առաքելությանը հավատալու և հայ տաղանդավոր երեխաների կողքին կանգնելու համար: Այս համագործակցությունը օրինակ է անմնացորդ նվիրվածության՝ արվեստի և մշակույթի համար ծաղկող միջավայր ստեղծելու և հայ տաղանդավոր երերեխաների երազանքների իրագործմանն աջակցելու գործում:

​​​​​​​

Լիահույս ենք, որ մեր գործընկերությամբ երկարատև և նշանակալի ազդեցություն ենք թողնելու մեր ձգտող պատանիների կյանքի, նրանց վաղվա ապագայի և հայկական երաժշտարվեստի զարգացման վրա: