ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԱՄԻԼ ԹՈՄԱՅԻ ՀԵՏ

09 Հոկտեմբերի 2023

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Կամիլ Թոման

Հոկտեմբերի 27-ին ժամը 11։00-12:20-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Կամիլ Թոման:


40 տարվա ընթացքում լինելով առաջին թավջութակահարն է, որը պայմանագիր է ստորագրել Deutsche Grammophon-ի հետ, Կամիլ Թոման միախառնում է իր գործիքի փայլուն տիրապետումը հազվագյուտ երաժշտականության հետ՝ առաջարկելով իսկապես հիշարժան կոնցերտ: Կամիլի առանձնահատուկ տաղանդը ճանաչվել է European Broadcasting Union Competition-ի կողմից, որտեղ նա արժանացել է 1-ին մրցանակի և ճանաչվել «Տարվա նոր տաղանդ 2014»:


Կամիլը բազմաթիվ մրցանակների է արժանացել ազգային և միջազգային մրցույթներում, ինչպիսիք են՝ Seventh Antonio Janigro International Competition (Խորվաթիա), Yamaha Music Foundation of Europe Strings Competition, Edmont Baert Competition, Léopold Bellan Competition և ընտրվել է Forbes-ի հեղինակավոր «30 under 30» ցուցակում։


Նա արդեն աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Պաավո Յարվին, Միկո Ֆրանկը, Մարկ Սոուստրոնը, Դարել Անգը, Քենթ Նագանոն, Ստեֆան Դենևը, ինչպես նաև նվագախմբերի հետ, ինչպիսիք են Deutsche Kammerphilharmonie Bremen, Academia Santa Cecilia, the Sinfonia Varsovia, Staatsorchester Hamburg in the Elbphilharmonie, the Lucerne Festival Strings in the Herkulessaal in Munich, the Orchestre National de Bordeaux, and Brussels Philharmonic.


Կամիլ Թոման նվագում է հայտնի ‘Feuermann’ Ստադիվարիուս 1730 թավջութակով: