ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴՈՒԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է 3-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

06 Սեպտեմբերի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մասնակցել է MozArte միջազգային դաշնամուրային մրցույթին և դարձել 3-րդ կարգի մրցանակակիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը Գերմանիայի Աախեն քաղաքում մասնակցել է MozArte միջազգային դաշնամուրային մրցույթին և դարձել 3-րդ կարգի մրցանակակիր:


Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Վաղարշակ Հարությունյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր Էդուարդին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։