ArLeAM ընկերությունը միացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարին

13 Սեպտեմբերի 2023

ArLeAM ընկերությունը միացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարին:

ArLeAM ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարակիցը և, հավատալով տաղանդի ուժին` 38.9 միլիոն դրամի չափով ներդրում կատարեց Հայաստանի մշակութային ապագայի համար:


Այս կարևորագույն աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերի շրջանակներում մեր տաղանդավոր երեխաների` միջազգային բեմերում գրանցած հաջողությունները երկարատև համագործակցության ճանապարհ կհարթեն:


Ի պատասխան Վիգեն Բադալյանի այս աջակցությանը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ևս մեկ անգամ համոզմունք է արտահայտում, որ ապագային ուղղված հայացքը պարզ բարեգործությունը վերափոխում է ներդրման: Իրենց նվիրումով և աջակցությամբ նրանք օրինակ են դառնում իրապես մշակութային մեկենասության՝ թույլ տալով հայ տաղանդավոր երեխաներին երազել առանց սահմանների: