ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԵԿՎՈՆ ՍՈՒՆՎՈՒԻ ՀԵՏ

10 Սեպտեմբերի 2023

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Եկվոն Սունվուն:

  

Սեպտեմբերի 18-ին ժամը 10։00-13:00-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 կապույտ դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Եկվոն Սունվուն:

Վարպետության դասերը բաց են ազատ ունկնդիրների համար :

_ _


Եկվոն Սունվուն առաջին կորեացին է, ով արժանացել է Cliburn Gold-ին 2017 թվականին. նա հանդես է եկել որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Munich Philharmonic, Royal Danish Orchestra with, Fort Worth and Tucson Symphonies, Washington Chamber Orchestra, Baltimore Symphony Orchestra, Houston Symphony, National Orchestra of Belgium, Sendai Philharmonic and Royal Scottish National Orchestra և այլն: