ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԶԻ ԶԻԻ (Zhang ZUO) ՀԵՏ

05 Սեպտեմբերի 2023

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Զի Զին (Zhang ZUO):

Սեպտեմբերի 15-ին ժամը 12։30-14:30-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 կապույտ դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Զի Զին (Zhang ZUO): Վարպետության դասը նախատեսված է միայն Հիմնադրամի կրթաթոշակառուների համար: ​​​​​​​

_ _


Զի Զին (Zhang ZUO) ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են BBC Symphony, BBC Philharmonic, London Philharmonic, Royal Liverpool Philharmonic, Belgian National Orchestra, Sinfonieorchester Basel, Borusan Istanbul Philharmonic, Hong Kong Philharmonic, NHK Symphony Orchestra, Philharmonia Orchestra, Tonhalle Zurich, Los Angeles Philharmonic, San Francisco Symphony, Minnesota Symphony, Cincinnati Symphony, Seattle Symphony, and Pasadena Symphony.