ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

27 Հուլիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Աիդա Ավանեսյանը արժանացել է Գրան Պրիի:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Աիդա Ավանեսյանը «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին 16-20 տարեկան մասնակիցների խմբում արժանացել է Գրան Պրիի:


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք մեր Աիդային՝ մաղթելով նորանոր նվաճումներ: