ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

24 Հուլիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը արժանացել է Գրան Պրիի:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին 11-15 տարեկան մասնակիցների խմբում արժանացել է Գրան Պրիի:


Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ: