ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ, ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

23 Հուլիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը արժանացել է Մեծ մրցանակի, Ոսկե մեդալի և երկու հատուկ մրցանակի:

  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VII միջազգային մրցույթ-փառատոնի երիտասարդական տարիքային խմբում արժանացել է «Մեծ Մրցանակ»-ի, «Ոսկե մեդալ»-ի, ինչպես նաև «Հատուկ մրցանակ»-ի՝ Թվային ձայնասկավառակի հրապարակման և առցանց տարածման համար և ևս մեկ «Հատուկ մրցանակ»-ի՝ XX-XXI դդ. կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համա


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։