ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴԳԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է 3-ՐԴ ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

19 Հուլիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդգար Մխիթարյանը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VII միջազգային մրցույթ-փառատոնին դարձել է 3-րդ կարգի դափնեկիր, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդգար Մխիթարյանը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VII միջազգային մրցույթ-փառատոնին դարձել է 3-րդ կարգի դափնեկիր, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար:


Նշենք, որ Էդգար Մխիթարյանը սովորում է Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, ուսուցիչներ՝ Նաիրա Դանիելյան (դաշնամուր), Մարիա Ղուշչյան (կոմպոզիցիա):


Շնորհավորում ենք մեր Էդգարին՝ մաղթելով նորանոր նվաճումներ: