ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԻ»

20 Հունիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը արժանացել է «Ոսկե մրցանակի»:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Virtuoso միջազգային երաժշտական մրցանակաբաշխության (VIMA2023) "Intermediate Star" անվանակարգում արժանացել է «Ոսկե մրցանակի»:


Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ: