ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷՎԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԻ

12 Հունիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակի:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը մասնակցել է Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնին բացառիկ ելույթով և արժանացել Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից «Տարվա հայտնություն» մրցանակին:


Նշենք, որ էվա Գալստյանը սովորում է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Հայկ Տեր-Մարգարյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր փոքրիկ Էվային ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։