ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ COAF ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ

31 Մայիսի 2023

Մայիսի 27-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հյուրընկալվել էին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն՝ նշելու կենտրոնի 5 ամյակը։

Մայիսի 27-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հյուրընկալվել էին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն՝ նշելու կենտրոնի 5 ամյակը։

Մեր կրթաթոշակառուները կենտրոնի աշակերտների և շրջանավարտների հետ ունեցան շատ հիշարժան և հետաքրքիր օր. երեխաները միմյանց ներկայացրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու նախասիրությունները, ունեցան գիտելիքի և փորձի փոխանակում և իհարկե միմյանց պարգևեցին ջերմ ժպիտներով և տոնական վառ հիշողություններով լի օր: Մեր կրթաթոշակառուները նաև համերգային ելույթներ ունեցան ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտների համար և գեղեցիկ կատարումով շնորհավորեցին կենտոնին 5 ամյակի կապակցությամբ:


Երեխաները կենտրոնում նաև հետաքրքիր շրջայց ունեցան, որի ժամանակ ծանոթացան այն հնարավորություններին, որոնք կենտրոնը ստեղծել է հայ մանուկների համար: Հիմնադրամի համար շատ կարևոր է լինել կապող կամուրջը Հայաստանի մարզերի երեխաների հետ հաղորդակցության միջև, տեսնել ինչպես են երեխաները շփվում և ծանոթանում միմյանց հոբբիներին ու հետաքրքրություններին. նման փորձառությունները ստեղծում են կայուն կապեր և ընդլայնում նրանց հորիզոնները: