ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

08 Հունիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը միջազգային Swiss մրցույթում արժանացել է I կարգի մրցանակի:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը 3-րդ միջազգային երաժշտական Swiss մրցույթում (Լուգանո, Շվեյցարիա) արժանացել է I կարգի մրցանակի:


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։