ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՖՐԱՆՍՈՒԱ ՊԻՆՈ-ԲԵՆՈՒԱՅԻ ՀԵՏ

17 Ապրիլի 2023

Ապրիլի 19-ին վարպետության դաս կանցկացնի Ֆրանսիացի հայտնի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան

Ապրիլի 19-ին ժամը 12։30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ֆրանսիացի հայտնի ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ֆրանսուա Պինո-Բենուան կանցկացնի վարպետության դասեր, որին կմասնակցեն նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուները: