ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴԳԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ»

30 Մարտի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Էդգար Գասպարյանը «Բրավո» փառատոն-մրցույթում արժանացել է «Մեծ մրցանակ»-ի

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Էդգար Գասպարյանը «Բրավո» միջազգային փառատոն-մրցույթում արժանացել է «Մեծ մրցանակ»-ի «Գործիքային կատարում» անվանակարգում և մրցանակի՝ Արտիստիզմի համար:


«Բրավո» բազմաժանր փառատոն-մրցույթի նպատակն է տաղանդավոր երեխաների և երիտասարդների որոնումն ու առաջխաղացումը` ցանկանալով մասնակիցներին արժանանալ «Բրավո, արտիստ» երկար սպասված խոսքերին:


Նշենք, որ Էդգար Գասպարյանը սովորում է Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Աշոտ Առաքելյանի դասարանում:


Շնորհավորում ենք Էդգարին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։