ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷՎԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

27 Մարտի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը «Բրավո» փառատոն-մրցույթում դարձել է 2-րդ կարգի դափնեկիր

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը «Բրավո» փառատոն-մրցույթում դարձել է 2-րդ կարգի դափնեկիր: Էվա Գալստյանը մրցել է 11 տարեկանների տարիքային խմբում և դարձել երկրորդ կարգի դափնեկիր «Գործիքային կատարում» անվանակարգում: 


«Բրավո» բազմաժանր փառատոն-մրցույթի նպատակն է տաղանդավոր երեխաների և երիտասարդների որոնումն ու առաջխաղացումը` ցանկանալով մասնակիցներին արժանանալ «Բրավո, արտիստ» երկար սպասված խոսքերին:


Նշենք, որ էվա Գալստյանը սովորում է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Հայկ Տեր Մարգարյանի դասարանում:


Շնորհավորում ենք Էվային ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։