«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2022/2023ԹԹ․ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ

22 Փետրվարի 2023

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2022/2023թթ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։ Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 53 դիմորդ Երևանից, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից։ Դիմորդներից 42-ը մասնակցել էր ունկնդրումների երկրորդ փուլին, որոնց կատարումները լսելու համար ժյուրիի միջազգային հանձնաժողովը համախմբել էր մեծ ճանաչում ունեցող երաժիշտների՝ Ջանլուկա Մարչիանո (դիրիժոր), Միրիամ Պրանդի (թավջութակահար), Վահագն Պապյան (դիրիժոր), Ջազմին Չոյ (ֆլեյտահար), Հրաչյա Ավանեսյան (ջութակահար)։


Ուրախ ենք տեսնել դասական երաժշտությունը որպես իրենց կյանքի ուղի ընտրած շնորհալի այս երեխաներին և շնորհակալ ենք պատանի երաժիշտներին, նրանց ծնողներին, դպրոցներին, ուսուցիչներին և նվագակցողներին՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, երեխաների կրթման և հաջողությունների գրանցման մեջ ունեցած անգնահատելի աշխատանքի համար։


Որպես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2022/2023թթ․-ի կրթաթոշակառուներ են ճանաչվում ունկնդրումների և հարցազրույցի փուլերը հաղթահարած հետևյալ դիմորդները․


1.Արսեն Բալայան (կլարնետ) - Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց

2.Հայկ Ջուլհակյան (դաշնամուր) - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

3.Մարիա Ներսիսյան (դաշնամուր) - Երևանի Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց

4.Արաքս Աշճյան (դաշնամուր) - Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց

5.Աիդա Ավանեսյան (դաշնամուր) - Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

6.Էդգար Մխիթարյան (դաշնամուր) - Երևանի Ս․ Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց

7.Էվա Գալստյան (տրոմբոն) - Երևանի Մ․ Միրզոյանի անվան երաժշտական դպրոց

8.Էդուարդ Գևորգյան (դաշնամուր) - Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

9.Արտյոմ Ավետիսյան (շեփոր) - Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց

10.Վիկտորյա Պետրոսյան (ֆլեյտա) - Երևանի Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

11.Մարի Դանիելյան (դաշնամուր) - Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

12.Էդգար Գասպարյան (կլարնետ) - Երևանի Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց

13.Տիգրան Գասպարյան (հոբոյ) - Երևանի Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտակա դպրոց

14.Էդուարդ Սիմոնյան (դաշնամուր) - Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց


Շնորհավորում ենք բոլոր կրթաթոշակառուներին և ակնկալում մեծ ձգտում, աշխատասիրություն, եռանդ, պարտաճանաչություն և նվիրվածություն։


Մեր մյուս բոլոր դիմորդներին ցանկանում ենք բազմաթիվ հաջողություններ և նոր վերելքներ։ Հուսով ենք դեռ հնարավորություն կունենանք հանդիպել հիմնադրամի այլ նախաձեռնությունների շրջանակներում: