ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱՅՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ

29 Դեկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը միջազգային առցանց BTHVN WIEN մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:

Սվետլանա Հակոբյանը մրցել է «Դաշնամուր» անվանակարգում:


Սվետլանա Հակոբյանը սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։