ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՐՍԵՆ ԲԱԼԱՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ

19 Դեկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արսեն Բալայանը «ԿԱՄԵՐՏՈՆ-ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրիի:

Արսեն Բալակաը մրցել է «Փողային գործիքներ» անվանակարգում:


Նշենք, որ Արսեն Բալայանը սովորում է Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոցում, ուսուցիչ Արտյոմ Լազարյանի դասարանում:


Շնորհավորում ենք Արսեն Բալայանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։