ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՎԻԿՏՈՐՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է II ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԻ

16 Դեկտեմբերի 2022

Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի ֆլեյտահար Վիկտորյա Պետրոսյանը «ԿԱՄԵՐՏՈՆ-ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի միջազգային մրցույթում արժանացել է II մրցանակի:

Վիկտորյա Պետրոսյանը մրցել է «Փողային գործիքներ» անվանակարգում:


Նշենք, որ Վիկտորյա Պետրոսյանը սովորում է Երևանի Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչ՝ Լուսինե Գալստյան, ղեկավար՝ Գևորգ Ավետիսյան։


Շնորհավորում ենք Վիկտորյա Պետրոսյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։