«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «IDbank»-ը դարձել են գործընկեր կազմակերպություններ

14 Հոկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «IDbank»-ը դարձել են գործընկեր կազմակերպություններ:

Ձեռք բերված համագործակցության հիման վրա կընդլայնվի հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագիրը՝ ընդգրկելով տաղանդավոր պատանի երաժիշտների: Դա հնարավորություն կստեղծի ստանձնել «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ ծրագրի իրագործումը:


Մեր երախտագիտությունն ենք հայտնում աջակից –գործընկերներ «IDbank»-ին՝ Հայաստանի երաժշտության և մշակույթի ապագայի կերտման գործում մեզ միանալու համար: