ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆԱՍՏԱՍԻԱ ԿՈԲԵԿԻՆԱՅԻ ՀԵՏ

12 Դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 19-ին հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան:

Դեկտեմբերի 19-ին (երկուշաբթի) ժամը 10:30-11:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի կարմիր դահլիճում «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։