ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԱՐՄԻՆԵ ԼԱՈՒՐԻԻ ՀԵՏ

08 Դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 19-ին հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի ջութակահար Կարմինե Լաուրին:

Դեկտեմբերի 19-ին (երկուշաբթի) ժամը 11։30-12:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Կարմինե Լաուրին:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։