ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՍՍԻՄՈ ՍՊԱԴԱՅԻ ՀԵՏ

06 Դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 15-ին հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի դաշնակահար Մասսիմո Սպադան:

Դեկտեմբերի 15-ին (հինգշաբթի) ժամը 10։30-13:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Մասսիմո Սպադան:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։