ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

14 Նոյեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը «Tokyo International Youth Music Competition» միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի:

Հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու Հայկ Հեքեքյանն արժանացել է Առաջին մրցանակի CATEGORY G տարիքային կատեգորիայում։


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Շնորհավորում ենք Հայկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։