ՖԼԵՅՏԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋԱԶՄԻՆ ՉՈՅԻ ՀԵՏ

01 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 9-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Ջազմին Չոյը:

Սեպտեմբերի 9-ին (ուրբաթ) ժամը 10։00-11:00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Ջազմին Չոյը:


Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

___

Ժազմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, որը հայտնի է իր վիրտուոզությամբ և նուրբ երաժշտությամբ: Նա ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում տարբեր ժանրերում՝ դասական սոլո, կամերային և նվագախմբայինից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ:


Չոյը որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի սիմֆոնիկ, Զալցբուրգի Մոցարտեումի, Ֆիլադելֆիայի նվագախմբի, Ցինցինատիի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Բեռլինի սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով ելույթ է ունեցել Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Մյունխենում, Ժնևում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սեուլում և Հոնկոնգում: