ՖԼԵՅՏԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՆՈՅԵՄԻ ԳՅՈՐԻԻ ՀԵՏ

18 Օգոստոսի 2022

Օգոստոսի 19-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Նոյեմի Գյորին:

Օգոստոսի 19-ին (ուրբաթ) ժամը 10։30-11:30 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Նոյեմի Գյորին:


Հաջորդ օրը՝ օգոստոսի 20-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Նոյեմի Գյորին առաջին ֆլեյտահարն է, ով ընդունվել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի MPhil/PhD կատարողական արվեստի բաժին, որտեղ այժմ ուսանում է:


Նոյեմի Գյորին հանդես է եկել որպես մենակատար և կամերային երաժիշտ 28 երկրներում կայացած խոշոր միջազգային փառատոններում: 


2012 թվականին Նոեմին նշանակվել է Ֆլեյտայի ուսուցիչ Royal Northern College of Music (RNCM) երաժշտական քոլեջում՝ դառնալով հեղինակավոր հաստատության ամենաերիտասարդ դասավանդողներից մեկը: Նոյեմի Գյորին նաև հանդիսանում է RNCM-ի միջազգային դեսպան, ինչպես նաև եղել է Բուդապեշտում անցկացվող Ժամանակակից երաժշտության փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար: