ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԶՈՀՐԱԲ ԹԱԴԵՎՈՍՅԱՆի ՀԵՏ

19 Ապրիլի 2022

Ապրիլի 20-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ ապրիլի 20-ին (չորեքշաբթի), ժամը 15։00-19։00-ն Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


---

Զոհրաբ Թադևոսյանը ազգությամբ հայ իսպանացի ջութակահար և մանկավարժ է: Նրա ուսուցիչներն են եղել Լևոն Զորյանը, պրոֆեսորներ Էդուարդ Թադևոսյանը և Զախար Բրոնը։ 2003 թվականից հանդիսանում է Մադրիդի Orchestra of Teatro Real նվագախմբի կոնցերտմայստերի տեղակալ։


Զոհրաբ Թադևոսյանը համարվում է միջազգային երաժշտամանկավարժական ասպարեզի հայտնի գործիչ։ Նա եվրոպական կարևորագույն փառատոնների մշտական ​​հյուրն է, Santander Music Festival-ի հրավիրված արտիստ։ 2010-2020 թթ․ աշխատել է Մադրիդի Reina Sofía School of Music երաժշտական դպրոցում որպես պրոֆեսո՝ իր երաժշտական ​​մենթոր՝ լեգենդար պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ միասին: 2016թ.-ից հրավիրված պրոֆեսոր է Նագոլդի (Գերմանիա) ամառային ծրագրերի շրջանակներում, Մալթայի դասական երաժշտության ակադեմիայում, Կալիարիի (Իտալիա) Academia Internacional de Musica ակադեմիայում: Բացի այդ, նա դասավանդում է Ճապոնիայում և պարբերաբար հրավիրվում՝ վարպետության դասեր տալու համար։


Զոհրաբ Թադևոսյանը ջութակի ամենահայտնի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է, ինչպիսիք են՝ International Luis Spohr Violin Competition (2019), Արամ Խաչատրյանի անվան ջութակի միջազգային մրցույթ (2020), Joseph Joachim International Violin Competition (2020) ․